Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր։ Դեպքի պատճառը միջանձնային հարաբերություններն են եղել, զինծառայողները միմյանց հետ ունեցել են անձնական բնույթի կոնֆլիկտ, ինչն էլ վերածվել է կռվի։
Oragir.News-ի խմբագրություն քիչ առաջ ստացվել են զոհված զինծառայողի լուսանկարները։ Մեզ ասացին, որ նա մարզիկ է եղել, կարատեի ուսուցիչ՝ սենսեյ: