Զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ
copy image url

Զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ

Ներքին 3 տարի առաջ - 15:28 14-09-2021

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՔԿ-ից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված