Բարսելոնայի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոստովանել է, որ մինչև հիմա շոկի մեջ է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության փաստից։
«Նույն զգացողություններն ունեի, ինչ մյուսները։ Ցնցված էի ու մինչև հիմա այդպիսի զգացողություններ ունեմ։ Պիտի հաշվի առնել այն, թե ինչ էր նշանակում Լեոն Բարսայի, անձամբ ինձ ու մեր ընտանիքների համար։ Այնպիսի զգացումներ ունեի, որոնք դժվար էր կառավարել։ Բայց հիմա պիտի վերանագնվել»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում NDTV-ն։