Աստվածաշնչյան Մովաբի շրջանում գտնվող լճի ջուրը հանկարծ փոխել է գույնը: Այն արնագույն է դարձել: Անբացատրելի բնական երեւույթի լուսանկարներն արդեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Հորդանանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարարության պաշտոնյաներն արդեն վերցրել են ջրի նմուշներ կարմրած ծովածոցից: Այն գտնվում է անմիջապես Հորդանանի հետ սահմանին:
Ըստ Հորդանան գետի Հարավային հովտի գյուղատնտեսության տնօրեն Յասին ալ-Քասասբեհի՝ այս երևույթը տեղի է ունենում ծովերի մոտակայքում գտնվող լճակներում: Ինչպես նշում է Roya News-ը, դա պայմանավորված է որոշակի տեսակի բակտերիաների եւ կարմիր ջրիմուռների առկայությամբ: Նրանք փոխում են գույնը արեւի լույսի ազդեցությամբ։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչու է ջուրը կարմիր դարձել միայն այս լճում, մինչդեռ այս երևույթը չի նկատվել ջրային այլ տարածքներում:
Հետաքրքիր է, որ արնագույն ջրերը կարևոր նշանակություն ունեն Հին Կտակարանում՝ խորհրդանշելով 10 պատիժներից մեկը, որը Աստված ուարկել էր Եգիպտական փարավոնին՝ հրեաներին ստրկությունից ազատելու համար: Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ Աստված Նեղոս գետի ջրերը արյան էր վերածել: Նա սպանել էր ձկներին և թույլ չէր տվել, որ եգիպտացիները կեղտոտ ջուր խմեն:
Հետաքրքիր է նաև, որ Մեռյալ ծովի արևելյան ափերը, որտեղ գտնվում է տարօրինակ լճակը, գտնվում են այնտեղ, որտեղ գտնվել են Սոդոմ և Գոմոր քաղաքները: Այդ քաղաքներն Աստված, ըստ աստվածաշնչյան պատմության, կործանվել է բնակիչների մեղքերի համար, մասնավորապես ՝ անառակության համար: