Հայտնի է «Դելտա» շտամի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութը
copy image url

Հայտնի է «Դելտա» շտամի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութը

Արտաքին 3 տարի առաջ - 18:58 13-09-2021

Կորոնավիրուսի «Դելտա» շտամից պաշտպանվածության ամենաբարձր աստիճանը ցույց է տվել Moderna պատվաստանյութը: Այս մասին են վկայում ԱՄՆ-ում անցկացված ազգային հետազոտության արդյունքները, հաղորդում է Regenstrief Institute-ը:

Այսպիսով, պարզվել է, որ Moderna-ն ավելի արդյունավետ է «Դելտա» շտամի դեմ՝ Pfizer-ի և Johnson & Johnson-ի համեմատ: Միաժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ բոլոր երեք պատվաստանյութերն էլ նվազեցում են հիվանդության ծանր ընթացքի ռիսկը:

Փորձագետները պարզել են, որ COVID-19-ի դեմ չպատվաստված մարդիկ հինգից յոթ անգամ ավելի շատ են հոսպիտալացման կամ շտապօգնության կարիք ունենում:

Նրանք նաև վերլուծել են 18 տարեկանից բարձր մարդկանց շրջանում կորոնավիրուսի դեմ բոլոր երեք պատվաստանյութերի ազդեցությունը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Moderna-ն հոսպիտալացումը կանխելու համար արդյունավետ է 95%-ով, Pfizer-ը՝ 80%-ով, Johnson & Johnson-ը՝ 60%-ով:

Շտապօգնության կանխարգելման գործում Moderna-ն արդյունավետ է 92%-ով, Pfizer-ը՝ 77%-ով, Johnson & Johnson-ը՝ 65%-ով:

Ամենից շատ դիտված