Բջնիում անասնագոմի հրդեհի հետևանքով անկել են 1 հորթ և 20 հավ, այվել է մոտ 320 հակ անասնակեր
copy image url

Բջնիում անասնագոմի հրդեհի հետևանքով անկել են 1 հորթ և 20 հավ, այվել է մոտ 320 հակ անասնակեր

Ներքին 3 տարի առաջ - 20:16 12-09-2021

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:13-ին, ահազանգ է ստացել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:

Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկների ուժերով հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մոտ 320 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին (այդ թվում՝ անկած 1 հորթ և 20 հավ)։