ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները
copy image url

ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները

Ներքին 3 տարի առաջ - 14:52 12-09-2021

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։

Ընտրությանը մասնակցում է 2352 փաստաբան:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերի 14-ին, 2017 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։