ԱՄՆ-ում 4-ամյա աղջիկը մահացել է քնած վիճակում՝ Covid-19-ի թեստի դրական արդյունքից մեկ օր անց: Տեխաս նահանգի Գալվեսթոն շրջանի բժիշկների խոսքով, այդ շրջանում սա երեխայի առաջին մահն է կորոնավիրուսից: Այս մասին գրում է The Sun պարբերականը:
Covid-19 են ախտորոշել նաև աղջկա մորը՝ Կարա Հարվուդին: Նա խոստովանել է, որ եղել է պատվաստումների հակառակորդ և այժմ զղջում է իր ճակատագրական սխալի համար:
Քալի Կուկը մահացել է քնած վիճակում առավոտյան ժամը յոթին: Մայրը խոստովանել է, որ նա անսովոր երեխա էր: Նրա խոսքով՝ իր դուստրն ավելի շատ սիրում էր խաղալ գորտերի և որդերի հետ, քան փորձել գեղեցիկ զգեստներ:
Կարա Հարվուդը խոստովանել է, որ այժմ ընտանիքը մնացել է առանց ապրուստի միջոցի: Նա սոցիալական ցանցերի իր էջում հայտարարել է գումար հավաքելու մասին՝ ի հիշատակ իր երեխայի: Այս պահին հաշվին գրանցվել է 16 հազար դոլար: