«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի հերթական տուրում իր առաջիկա մրցակից «Լեսթերի մասին»․
«Վերջին մի քան տարում «Լեսթերը» դարձել է թոփ-մրցակիցներից մեկը, թոփ-մակարդակի թիմ։ Ես նրանց մարզչի` Բրենդան Ռոջերսի, մեծ երկրպագուն եմ։ Նրանից շատ բան եմ սովորել` նայելով նրա թիմերին։
Նրանք հիանալի մարզական տնօրեններ ունեն ու հիանալի ձեռքբերումներ են կատարում։ «Լեսթերի» հետ արտագնա խաղերը միշտ բարդ են ստացվում։ Բայց մենք պատրաստ ենք ընդունելու այդ մարտահրավերը»,- ասել է Գվարդիոլան։
«Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։