Ռուսաստանի պատանեկան հավաքականների հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ
copy image url

Ռուսաստանի պատանեկան հավաքականների հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

Սպորտ 3 տարի առաջ - 16:03 11-09-2021

«Ալաշկերտը» ևս 2 նորեկ ունի, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում:

Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում:

Փորձառու ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն հայրենիքում պաշտպանել է «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» ակումբների գույները:

Ամենից շատ դիտված