Այդ ի՞նչ անկախություն եք տոնում, որտեղ է այն , մեզ էլ ցույց տվեք․ Կարին Տոնոյան
copy image url

Այդ ի՞նչ անկախություն եք տոնում, որտեղ է այն , մեզ էլ ցույց տվեք․ Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 15:54 11-09-2021

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախության տո՞ն, թե դառը մտորման օր…..
Ցավոք մենք չունենք այսօր անկախություն, որ մտածենք տոնի մասին, ուրեմն պիտի մտածենք այդ օրվա խորհրդի ու պատգամի մասին:

Մարդու, ազգի և պետության լինելիության ամենաանհերքելի ապացույցը ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է, Անկախության ձգտումն ու հանուն դրա պայքարելու կամքը:

Մենք այս պահին ապրում ենք մեր պատմության թերևս ամենաամոթալի ու նվաստացուցիչ ժամանակահատվածը, երբ հզորագույն հաղթանակից հետո աստիճանաբար զիջելով մեր Անկախության դիրքերն ու կարևորագույն գործոնները, ի վերջո Մեր Պետականությունն ու Անկախությունը դարձրինք միայն խամաճիկային շարժափայտի վրայի կարկատած ու քրքրված հագուստ……

Խելագարվելու աստիճան դառն է այս ամենն ու հզոր ապտակի նման սթափեցնող, եթե միայն մենք դեռ ունենք այդ պատվախնդրությունը….. իսկ մենք պատրաստվում ենք տոնել՝ ի՞նչը….. ո՞ր անկախությունը, ո՞ր երկրի….. ո՞ր իշխանությամբ…

ա՞յն, որ անգամ սահմանները ջնջած ու ներխուժած թշնամուն չի համարձակվում մի բառ ասել:

ա՞յն, որ պարտքախեղդ եղած չի կարողանում անգամ արդեն իր ժողովրդին պետպատվերով բուժում ու ժամանակին կենսաթոշակ ու նպաստ տալ…
ա՞յն, որ վաճառքի է հանել իր պատմությունը, ազգի ամենամեծ վերքը, պատմական հայրենիքի նկատմամբ դարավոր իրավունքը…..
ա՞յն, որ պառակտել ու բզկտել է սեփական ժողովրդին, որ ամեն օր իր միտումնավոր անտրամաբանական, վիրավորական հայտարարություններով նոր ատելության ալիք է բարձրացնում ու նորից իրար դեմ հանում բոլորին…..
ո՞ր, որ անկախ ու հայրենաշեն իշխանության անկախությունն եք տոնում….. ախր, երկրի անկախության ցուցիչը իշխանության անկախությունն է
իսկ ձեր իշխանության շարժիչ թելերը տեսեք քանի ձեռքում են՝ թուրքի, ռուսի, ԱՄՆ ու Եվրոպայի և անգամ՝ ադրբեջանի……

Այդ ի՞նչ անկախություն եք տոնում, որտեղ է այն , մեզ էլ ցույց տվեք…..
Մենք տոնելու բան չունենք, մենք միայն ինքներս մեզ սթափեցնելու ու պայքարի ջահեր վառելու կամքի կարիք ունենք:
ԵՎ ՎԱՌԵԼՈՒ ԵՆՔ»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում