Կորոնավիրուսի ախտանշանները կարող են պահպանվել վարակվելուց հետո մինչև կես տարի: Այս եզրակացությանն են հանգել Սինգապուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտնականները: Հետազոտության տվյալները հրապարակվել են The Straits Times թերթում:
«Կարևորն այն փաստն է, որ այդպիսի երկարատև ախտանշաններ կարող են նկատվել՝ անկախ հիվանդության ընթացքի ծանրությունից»,- ասվում է հետազոտության մեջ:
Այդ երևույթների շարքին են դասվում հազը, հևոցը, մշտական հոգնածությունը, գլխապտույտը, անքնությունը և սրտանոթային հիվանդությունները: Նման ախտանշանները պայմանավորված են նրանով, որ արյան մեջ ձևավորվում են հատուկ սպիտակուցներ: Դրանք նկատվել են կորոնավիրուսով հիվանդացած Սինգապուրի յուրաքանչյուր տասներորդ բնակչի մոտ: