Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս․ համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
copy image url

Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս․ համայնքապետին մեղադրանք է առաջադրվել

Ներքին 3 տարի առաջ - 19:02 07-09-2021

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ եղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2013թ. օգոստոսի 6-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր:

Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ կնոջ անվամբ տվել է հողամասը մի քանի անգամ ավելի թանկ վարձավճարի դիմաց ենթավարձակալության հանձնելու գրավոր համաձայնություն և 2013թ. օգոստոսի 28-ին վերջինիս կինը վերոհիշյալ ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր և մինչև 2020թ. ապրիլի 30-ը ստացել ենթավարձակալության գումարը: Բացի այդ, համայնքի ղեկավարը առանց հողահատկացման պայմաններում 2013թ. հուլիսի 16-ին տվել է շինարարության թույլատվություն։

Համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:

Ամենից շատ դիտված