ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում
copy image url

ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում

Ներքին 3 տարի առաջ - 13:33 07-09-2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:

ԿԳՄՍ նախարարը կհետևի նաև այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:

Ամենից շատ դիտված