Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար
copy image url

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար

Ներքին 3 տարի առաջ - 20:28 06-09-2021

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

Ամենից շատ դիտված