Եվրամիությունը պետք է բարելավի հարաբերություններն Աֆղանստանի նոր իշխանությունների հետ․ Բորել
copy image url

Եվրամիությունը պետք է բարելավի հարաբերություններն Աֆղանստանի նոր իշխանությունների հետ․ Բորել

Արտաքին 3 տարի առաջ - 19:22 02-09-2021

Եվրամիությունը պետք է բարելավի հարաբերությունները Աֆղանստանի նոր իշխանությունների հետ: Այս դիրքորոշումն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեփ Բորելը:

«Մենք պետք է բարելավենք հարաբերությունները Աֆղանստանի նոր իշխանությունների հետ, դա կախված կլինի նոր կառավարության ձևավորումից: ԵՄ-ն պնդելու է, որ կառավարության ձևավորումը տեղի ունենա բանակցային ճանապարհով», - ասել է Բորելը՝ Սլովենիայում միության երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Մինչ այս քաղաքական գործիչը հայտարարել էր, որ ԵՄ -ն չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը և Չինաստանը վերահսկողություն ստանձնեն Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա և դառնան Քաբուլի հովանավորները: Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը ճանաչում է թալիբների շարժման հաղթանակը, բայց ոչ Աֆղանստանի նոր կառավարության օրինականությունը: