ԱՄՆ ՆՈՐ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ  ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ» ԱՇԽԱՐՀՈՒՄ
copy image url

ԱՄՆ ՆՈՐ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ  ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ» ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արտաքին 4 տարի առաջ - 15:12 28-01-2021

ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի հետ հարաբերություններն անվանել է «ամենակարևորն» աշխարհում: Այս մասին նա հայտարարել է Ամերիկայի Պետդեպարտամենտի հեռարձակած ճեպազրույցի ընթացքում:

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները, հավանաբար, աշխարհում մեր ունեցած կարևորագույն հարաբերություններն են»,- ընդգծել է Բլինկենը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի նոր ղեկավարը հայտարարել էր, որ միջազգային հանրությունն ԱՄՆ-ի «ղեկավար դերի կարիքն ունի»:

Ամենից շատ դիտված