Եռամսյա վարժանքներ կլինեն. կառավարությունը որոշում է կայացրել
copy image url

Եռամսյա վարժանքներ կլինեն. կառավարությունը որոշում է կայացրել

Ներքին 3 տարի առաջ - 12:14 02-09-2021

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում հայտարարեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահես¬տա-զորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստա-զորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվա¬¬կանի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմ-բե¬¬րի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստա¬զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստա-զորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պա¬հես¬տա¬զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահես¬տա¬-զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվա-կանի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստա¬զո-րային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստա¬զորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստա-զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրա¬ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ¬վա¬¬ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա-պատասխան զին¬վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստ-վածությամբ և ռազմաուսուցված պահեստազո¬րա¬յին¬ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատա¬րե¬լա¬գործման, վերապատրաստման և պատ¬րաստ¬ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա¬զորա¬յին¬ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում