Դիեգո Ռոսսի Մարաշլյանը տեղափոխվել է թուրքական ակումբ. պաշտոնական
copy image url

Դիեգո Ռոսսի Մարաշլյանը տեղափոխվել է թուրքական ակումբ. պաշտոնական

Սպորտ 3 տարի առաջ - 11:38 02-09-2021

Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Թուրքիայի առաջնությունում։

«Լոս Անջելեսի» ֆուտբոլիստը վարձավճարով է տեղափոխվել «Ֆեներբախչե»․ Ռոսսին հանդես կգա թուրքական ակումբում մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» և «Էվերթոնը» ևս հետաքրքրություն էին ցուցաբերում Ռոսսիի նկատմամբ։

Մինչ այժմ Մարաշլյանը Ուրուգվայը ներկայացրել է 15-ից մինչև 21 տարեկանների մակարդակում։ Ֆուտբոլիստը հայրական կողմից իտալական ծագում ունի:

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։

Ամենից շատ դիտված