Լրագրող Արարատ Մամբրեյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Աստանայից կտեղափոխվի եվրոպական մեկ այլ ակումբ։
«Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական ակումբում: Խոսքը Իսպանիայի առաջնության մասին չէ, ինչի մասին վերջին երկու օրերին գրում են հայկական կայքերը: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է լրագրողը: