Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 636 նոր դեպք. Մահացել է 21 քաղաքացի
copy image url

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 636 նոր դեպք. Մահացել է 21 քաղաքացի

Ներքին 3 տարի առաջ - 11:22 02-09-2021

Հայաստանում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 636 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243386 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1554292 վերջին մեկ օրում` 6394 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9625 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 333-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 227726 անձ` վերջին մեկ օրում 433 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4876 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1159 է: