Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանում են լրագրողների առցանց հարցերին։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: