Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար
copy image url

Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար

Ներքին 3 տարի առաջ - 19:12 30-08-2021

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է անել հնարավորը՝ հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու և մասնակիցների տեսական ու գործնական գիտելիքները էապես հարստացնելու համար։