Վրաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ
copy image url

Վրաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ

Արտաքին 2 տարի առաջ - 18:41 07-06-2022
Վրաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է յոթ մարդ. մահացության նման բարձր ցուցանիշ վերջին շրջանում չէր գրանցվել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 511 նոր դեպք։ Ապաքինվել է 514 մարդ:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, շաբաթական թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 0,49 տոկոս։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում հիմնականում շրջանառվում և գերակշռում է «օմիկրոն B.A.2» շտամը։