Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
copy image url

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

Ներքին 3 տարի առաջ - 10:58 29-08-2021

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աննա Մնացականյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է:

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված