Ռոնալդուն ասաց, որ ցանկանում է անհապաղ հեռանալ Յուվենտուսից․ Ալեգրի
copy image url

Ռոնալդուն ասաց, որ ցանկանում է անհապաղ հեռանալ Յուվենտուսից․ Ալեգրի

Սպորտ 3 տարի առաջ - 11:22 28-08-2021

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է թուրինյան թիմից:

«Կրիշտիանու Ռոնալդուն երեկ ինձ ասաց, որ ցանկանում է անհապաղ հեռանալ« Յուվենտուսից»: Դա ճիշտ է: Այդ պատճառով նա այսօր չի մարզվել և վաղը պատրաստ չի լինի խաղալ «Էմպոլիի» դեմ։

Ես վրդովվա՞ծ եմ նրա պահվածքից: Դա բացարձակապես այդպես չէ: Կրիշտիանուն ընտրություն կատարեց, դա տեղի է ունենում կյանքում: Պլատինին, Դել Պիերոն, Զիդանը, Բուֆոնը և այլ մեծ չեմպիոններ և մարզիչներ ևս հեռացել են «Յուվենտուսից»:

Բայց ակումբը մնում է տեղում: Ամենակարևորը՝ մենք ունենք ամուր հիմք արդյունքների հասնելու համար: Երեք տարում նա իր ներդրումն ունեցավ, այժմ նա հեռանում է, բայց կյանքը շարունակվում է», – ասել է Ալեգրին ամուլի ասուլիսի ժամանակ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում