Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից
copy image url

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից

Արտաքին 8 ամիս առաջ - 18:37 02-08-2024
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեն և Իրանը դրա համար մեղադրել է Իսրայելին:

Սա առաջացրել է տարածաշրջանային նոր լարվածություն, գրում է arabnews-ը:

«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիներին հորդորում ենք հնարավորինս շուտ մեկնել»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ գերատեսչությունը Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց: