Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
copy image url

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Ներքին 3 տարի առաջ - 18:23 27-08-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 27–ին, շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի եւ Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացման համար։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը եւ կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ամենից շատ դիտված