Ալաշկերտ-Ռեյնջերս խաղում հաշիվը չի բացվել․ մեր թիմը կշարունակի 10 հոգով
copy image url

Ալաշկերտ-Ռեյնջերս խաղում հաշիվը չի բացվել․ մեր թիմը կշարունակի 10 հոգով

Սպորտ 3 տարի առաջ - 19:54 26-08-2021

Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն Ալաշկերտը Երևանում ընդունել է շոտլանդական Ռեյնջերսին։

Առաջին կեսում խաղի տեմպը բավականին բարձր էր։ Երկու թիմերն էլ գրոհներ էին ձեռնարկում։ Մեր թիմը բավականին լավ էր գործում նաև պաշտպանությունում։ Պետք է ընդգծել Ալաշկերտի դարպասապահ Օգնեն Չանչարևիչի խաղը, որը մի քանի դրվագում փրկեց թիմին վերահաս գոլերից։

40-րդ րոպեին մեր թիմի կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ջեյմսը՝ մրցակցի դարպասապահի դեմ վտանգավոր խաղի համար։

Այսպիսով, երկորդ կեսը մեր թիմը կանցկացնի տասը հոգով, բայց դեռ կարելի է բեկել խաղի ընթացքը։

Ամենից շատ դիտված