Ռուսաստանը չի միջամտի Աֆղանստանում հակամարտությանը. Պուտին
copy image url

Ռուսաստանը չի միջամտի Աֆղանստանում հակամարտությանը. Պուտին

Արտաքին 3 տարի առաջ - 23:57 24-08-2021

Ռուսաստանը ուշադիր հետևում է Աֆղանստանում իրադարձությունների զարգացմանը, սակայն չի ծրագրում միջամտել իրավիճակին և հանրապետության տարածքում զինված հակամարտությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդը զգուշացրել է, որ իրավիճակն Աֆղանստանում ունակ է հրահրել ուղիղ էսկալացիա սահմանակից երկրներում: Այս կապակցությամբ պետության ղեկավարը հանձնարարել է ԱԳՆ-ին և ուժային գերատեսչություններին ուժեղացնել Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովող միջոցառումները:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան դասեր է քաղել Աֆղանստանում խորհրդային փորձից: