Եթե iPhone-ի որոշ մոդելների պարամետրերում օգտագործման տարածաշրջանը դարձնեք Ֆրանսիան, ապա սմարթֆոնը կաշխատի ավելի արագ։ Այս մասին հաղորդում է Gizchina-ն։
Նշվում է, որ այս հնարքն աշխատում է միայն հին iPhone-երի դեպքում, օրինակ՝ iPhone 7 -ի: Geekbench-ի փորձարկումների արդյունքների համաձայն՝ մինչ տարածաշրջանի փոփոխությունը, սմարթֆոնի աշխատանքը գնահատվել էր 186 632 միավոր, հետո՝ 298 321:
Այն աշխատում է նաև հին iPad-ների վրա:
Խնդիրն այն է, որ Ֆրանսիան 113 միլիոն դոլարով տուգանել է Կուպերտինոյում գործող ընկերությանը՝ iPhone-ում պրոցեսորի արագությունը դիտավորյալ նվազեցնելու համար: Սկանդալից հետո Apple-ը որոշում է կայացրել չնվազեցնել իր սարքերի աշխատանքը այս երկրում: