Հայտնի են հավալվածները, որոնք պետք է հեռացնել iPhone-ներից
copy image url

Հայտնի են հավալվածները, որոնք պետք է հեռացնել iPhone-ներից

Արտաքին 3 տարի առաջ - 12:18 25-10-2021

Կիբերանվտանգության հետազոտողներ Թալալ Հաջ Բաքրին և Թոմի Միսքը iPhone-ի օգտատերերին խորհուրդ են տալիս սմարթֆոններից հեռացնել Facebook-ն ու Instagram-ը, հաղորդում է Forbes կայքը։

Նրանց խոսքով, եթե օգտատերը նույնիսկ անջատի հավելվածներին հետևելու գործառույթը հեռախոսի կարգավորումներում, Facebook-ը միևնույնն է կշարունակի գաջեթի տիրոջ մասին տեղեկություններ հավաքել պատկերների և IP-հասցեների մետատվյալների միջոցով։

Բացի այդ, երկու հավելվածներն էլ օգտագործում են iPhone-ի աքսելերոմետրը՝ տեղաշարժին հետևելու համար: Այս տվյալների հիման վրա ընկերությունը կարող է որոշել օգտատերերի պահվածքը որոշակի ժամերի, օրինակ, երբ է սմարթֆոնի տերն ինչ-որ տեղ գնում, և երբ է նա հանգստանում։ Բացի այդ, հավելվածները կարող են որոշել օգտատիրոջ գտնվելու վայրը՝ հիմնվելով աքսելերոմետրի տվյալների վրա:

Տվյալ գործառույթն անջատել հնարավոր չէ: Ըստ հետազոտողների, տվյալների հավաքագրումը կանխելու միակ միջոցը հավելվածը հեռացնելն է: