Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվեց Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։
Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։