«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է նոր էլեկտրագնացք
copy image url

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է նոր էլեկտրագնացք

Ներքին 3 տարի առաջ - 16:48 23-08-2021

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ից Երևան-Երասխ-Երևան երթուղին ԷՌ-2 էլեկտրագնացքի փոխարեն սպասարկելու է ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը:

Ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել, ինչպես նախկինում, այժմ ևս Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր, ժամը 19:00 -ին, Երասխից` 6:30-ին:

«ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ կայարանները` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ)»,-մանրամասնում են «Հարավկովկասյան երկաթուղի»-ից:

Ամենից շատ դիտված