Երկաթուղում կրկին խստացվում են դիմակ դնելու պահանջները
copy image url

Երկաթուղում կրկին խստացվում են դիմակ դնելու պահանջները

Ներքին 3 տարի առաջ - 14:16 23-08-2021

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից։

Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ կմոտենան տվյալ պահանջների կատարմանը:

Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:

Այժմ ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել Covid-19-ի դեմ: Քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:

Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի