Սնունդը, հատկապես միսը, եթե խորոված է, ամենավտանգավորն է, քանի որ այնտեղ, որտեղ միս են խորովում, քաղցկեղածին նյութեր են առաջանում: Toyo Keizai ճապոնական հրատարակությունը մեջբերում է մտքեր բժիշկ Ձենձի Մակիտայի «Փոքր, բայց առողջ սովորություններ բժշկից» գրքից: Խորոված սնունդը պարունակում է ամենաշատ AGE կամ գլիկացիայի վերջնական արտադրանք (այդպես են բժիշկները կոչում սպիտակուցի և շաքարի համադրությունը), որն արագացնում է ծերացման գործընթացը:
Թարմ սննդամթերքի մեջ պարունակվող հակաօքսիդիչ կարնոզինը կարող է հաղթահարել AGE-ն: Կարնոզինը պարունակվում է սպիտակուցներում, հատկապես թռչնի և մսի սպիտակուցների մեջ: Բժիշկ Մակիտան խորհուրդ է տվել ուտել թյունոս, սկումբրիա, ստավրիդ, սայրա և սաղմոն, որոնք շատ հարուստ են կարնոզինով: «Այս ձկները հարուստ են ճարպաթթուներով, որոնք օգնում են կանխել աթերոսկլերոզը: Վերջերս հայտնի է դարձել, որ դրանք նվազեցնում են նաև Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը»,- ասել է Մակիտան: