Բոլիվիայի նախկին նախագահը փորձել է ինքնասպան լինել բանտում
copy image url

Բոլիվիայի նախկին նախագահը փորձել է ինքնասպան լինել բանտում

Արտաքին 3 տարի առաջ - 18:06 22-08-2021

Բոլիվիայի նախկին ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը, որը պետական հեղաշրջման գործով նախնական կալանքի տակ է, փորձել է իրեն վնասել։

Página Siete թերթը գրում է, որ ներկայումս նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։ «Տիկին Ժանին Անյեսը, ըստ երևույթին, փորձել է իրեն մարմնական վնասներ հասցնել վաղ առավոտյան։ Սակայն մենք վստահեցնում ենք, որ նրա առողջությունը լիովին կայուն է»,- հայտարարել է կառավարության ղեկավար Էդուարդո դել Կաստիլյոն։