Դուք լկտի և անուղղելի ցինիկներ եք, որովհետև 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր․ Կարեն Քոչարյան
copy image url

Դուք լկտի և անուղղելի ցինիկներ եք, որովհետև 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր․ Կարեն Քոչարյան

Ներքին 3 տարի առաջ - 12:21 22-08-2021

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության ներկայացուցիչները մեկը մեկին հերթ չտալով հայտարարում են, որ երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունն աճել է 13,5 տոկոսով:

Չկա ամենակարևոր ցուցանիշը.

Ո՞ր ժամանակահատվածի համեմատ է գրանցվել այդ աճը

Եթե համեմատում եք 2020թ երկրորդ եռամսյակի հետ (սովորաբար համեմատությունն արվում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ), ապա դուք լկտի և անուղղելի ցինիկներ եք, որովհետև 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանում տոտալ լոքդաուն էր հայտարարված: Այսինքն տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր: Իսկ ԶՐՈՅԻ համեմատ 13,5 տոկոսը ևս գրեթե զրո է»: