Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի արձակած ավելի քան 20 հրթիռ
copy image url

Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի արձակած ավելի քան 20 հրթիռ

Արտաքին 3 տարի առաջ - 15:57 21-08-2021

Ռուսական Buk-M2E և Pantsir-S հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ծառայում են սիրիական բանակին, ոչնչացրել են իսրայելական կործանիչների արձակած 24 հրթիռներից 22-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, հետծովակալ Վադիմ Կուլիտին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Լիբանանի օդային տարածքում գործող Իսրայելի ռազմաօդային ուժերի վեց կործանիչներ 24 ուղղորդված հրթիռ են արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության թիրախների վրա՝ Ռիֆ Դամասկոսի և Հոմսի նահանգներում:

«Սիրիական հակաօդային պաշտպանությունը հերթափոխով ոչնչացրել է 22 հրթիռ՝ ռուսական արտադրության Buk-M2E և Pantsir-S համալիրներից, որոնք ծառայում էին Սիրիայի զինված ուժերին: Սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր և ենթակառուցվածքների ոչնչացում չկա», - ասել է Կուլիտը:

Ավելի վաղ SANA-ն Twitter-ում տեղադրել էր մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը պաշտպանում Դամասկոսի երկինքը:

Հարձակումից հետո Սիրիայի իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիայի դեմ վերջին տարիներին հաճախակի դարձած ագրեսիվ գործողությունների համար»:

Ամենից շատ դիտված