Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչը կրակել է իր մոտ ապօրինի պահվող զենքից
copy image url

Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչը կրակել է իր մոտ ապօրինի պահվող զենքից

Ներքին 3 տարի առաջ - 14:33 21-08-2021

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։

Կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված