Ուկրաինայի երրորդ նախագահի՝ Վիկտոր Յուշչենկոյի դուստրը՝ Վիտալինան, շնորհավորել է ուկրաինացիներին Աստվածածնի վերափոխման տոնի և մեղվաբույծի օրվա առթիվ ՝ կրկնելով Անջելինա Ջոլիի համարձակ տեսանյութը: Յուշչենկոն Instagram-ում խոսել է իր արարքի նպատակի մասին, իսկ տեսանյութը տեղադրել է YouTube-ում:
Վիտալինան ընդգծել է, որ իր արարքով ցանկանում է մարդկանց ուշադրությունը հրավիրել մեղուների անհետացման խնդրին:
Ինչպես խոստովանել է Յուշչենկոն, նկարահանումների ընթացքում իհարկե եղել են խայթոցներ, սակայն բժիշկների միջամտություն չի պահանջվել:
Հիշեցնենք, որ Ջոլին մասնակցել էր Մեղուների համաշխարհային օրվա հատուկ ֆոտոսեսիային, որը նշվում է մայիսի 20 -ին:
Նա 18 րոպե լուսանկարվել է տեսախցիկների առջև՝ միջատներով, որոնք սողում էին իր մարմնի վրայով: