Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը․ ՌԴ ՊՆ
copy image url

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը․ ՌԴ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 22:47 17-08-2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Դրա հետ մեկտեղ 2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ից մինչև 21:15-ը, Շուշիի շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի միջև հրաձգային զենքի կիրառմամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ 21:15-ին միջադեպը կարգավորվել է:

Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտի երկու շրջանների բնակիչներին:

Ամենից շատ դիտված