Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
copy image url

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Ներքին 3 տարի առաջ - 16:21 17-08-2021

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստը, որը տեղի էր ունենում մոտ մեկ շաբաթ առաջ, հետաձգվել էր ԱԺ նիստին մասնակցող Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով:

Դատարանը անդրադարձել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, այն է՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելը: Պաշտպան Խուդոյանը նշել է՝ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի վրա՝ այդ որոշումով համարելով, որ վերջիններիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես շեշտել է, որ պետք է Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերին, արձանագրել է, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, հետևաբար, անհրաժեշտություն չի տեսնում պահպանել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Դատարանը որոշել է վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա արգելանք դնելու մասին։

«Կալանքը կպահպանվի այն չափով, որն անհրաժեշտ է դատական ծախսերի հնարավոր բռնագանձման և հնարավոր բռնագրավումի ապահովման նպատակով»,- նշել է Դանիբեկյանը:

Դատարանը որոշել է նաև վերացնել նախաքննական մարմնի գույքի վրա կալանք դնելու մասին 2018 թվականի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և արխիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում