ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում հրաձգության դեպքերի զոհ է դարձել ավելի քան 400 մարդ
copy image url

ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում հրաձգության դեպքերի զոհ է դարձել ավելի քան 400 մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 12:47 26-07-2021

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հուլիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրաձգության 915 դեպք: Այս մասին են վկայում NBC News հեռուստաալիքի և Gun Violence Archive կազմակերպության տվյալները:

Ստացվում է, որ Միացյալ Նահանգներում նշված ժամանակահատվածում զենքի օգտագործման հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Այս բոլոր միջադեպերի արդյունքում առնվազն 430 մարդ զոհվել է, 1007-ը՝ վիրավորվել:

Նշենք, որ 2020 թ. ԱՄՆ-ում հրազենային վնասվածքների հետևանքով 43 հազար մարդ է մահացել: Այս տարի արդեն արձանագրվել է հրաձգության հետևանքով ավելի քան 25 հազար մահ:

Ամենից շատ դիտված