Ամերիկացի զինվորականները կօգնեն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ դա ստանդարտ գործելակերպ է ռազմական հակամարտությունների գոտիներում: Նախնական տվյալներով՝ դեսպանատանը մնում է մոտ 1400 ամերիկացի աշխատակից: Դեռ պարզ չէ՝ նրանք կտեղափոխվեն Քաբուլի այլ վայր, թե արտերկիր: