Մանկահասակ երեխան կրակել և սպանել է մորը, մինչ նա տեսազանգով զրուցում էր գործընկերների հետ
copy image url

Մանկահասակ երեխան կրակել և սպանել է մորը, մինչ նա տեսազանգով զրուցում էր գործընկերների հետ

Ավելին 3 տարի առաջ - 22:06 13-08-2021

Ֆլորիդայի 21-ամյա բնակչուհի Շեմայա Լինը մահացել է իր մանկահասակ երեխայի՝ մեջքին արձակված կրակոցից, հաղորդում է Fox News- ը:

Միջադեպի պահին կինը տեսազանգի միջոցով զրուցում էր գործընկերների հետ: Տեսակոնֆերանսի մասնակիցները ինչ-որ պահի ուժեղ պայթյուն են լսել և տեսել են, թե ինչպես է կինը մեջքի վրա ընկնում:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է որ մահվան պատճառը զենքից կրակոցն է, որով խաղացել էր Լինի որդին: Զենքը պատկանում էր երեխայի հորը, որը պատշաճ կերով չէր պահել ատրճանակը: Այժմ քննությունը որոշում է, թե արդյոք զենքի տիրոջը մեղադրանք կառաջադրվի այն ոչ պատշաճ պահելու համար:

«Տեղեկատվություն բոլոր նրանց, ովքեր զարմացած են այս պատմությունից. Պահեք ձեր զենքը պաշտպանված և փակ վայրում: Այդպես հնարավոր է խուսափել նման միջադեպերից», - իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության աշխատակից Ռոբերտո Լուիսը:

Ամենից շատ դիտված