Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը. Վիետնամի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
copy image url

Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը. Վիետնամի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ներքին 3 տարի առաջ - 10:51 13-08-2021

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ:

Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են:

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև՝ սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և բարօրության:

Օգտվելով այս առիթից՝ ընդունեք, Ձերդ Գերազանցություն, հարգանքիս խորին հավաստիքը»:

Ամենից շատ դիտված