Իշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեև խոսում են ապաշրջափակման մասին․ Արծվիկ Մինասյան
copy image url

Իշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեև խոսում են ապաշրջափակման մասին․ Արծվիկ Մինասյան

Ներքին 3 տարի առաջ - 20:41 11-08-2021

Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին: Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ իշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեև խոսում են ապաշրջափակման մասին:

Մինասյանը, մասնավորապես, ասաց. «Մեզ համար առաջին խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Եթե իշխանությունների գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի համար, ապա մենք կպայքարենք իշխանությունների դեմ, որոնց մոտեցումները սահմանափակվում են միայն ընդդիմությանը մեղադրելով:

Խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է: Բայց ի՞նչ գնով: Տալ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհնե՞րը: Ո՞ւմ համար են այդ խաղաղասեր մոտեցումները, երբ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Քարվաճառից Ստեփանակերտ տանող ճանապարհը կապ չէ՞: Ինչո՞ւ է այն փակ: Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին»: