ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին
copy image url

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին

Ներքին 3 տարի առաջ - 21:08 10-08-2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իրեն արտաքին հարաբերությունների նախագահի թեկնածու առաջադրելու համար: