Դասալքության համար հետախուզվողին գտել են 22 տարի անց
copy image url

Դասալքության համար հետախուզվողին գտել են 22 տարի անց

Ներքին 3 տարի առաջ - 15:08 07-08-2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին Օդեսա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Արթուր Ա.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 1999 թ. հունվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքություն) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: